
Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակը որոշել է հեռանալ Charlie Hebdo-ից

Liberation թերթին տված հարցազրույցի ժամանակ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզիեն հայտարարել է, որ լքում է աշխատավայրը:
Նա ընդգծել է, որ չի կարողանում հաղթահարել այն վիշտը, ցավը և ցասումը, որոնք կապված են հունվարին խմբագրատան վրա իրականացված հարձակման հետ.
«Սա խիստ անձնական ընտրություն է: Իմ որոշման մասին մինչև վերջերս իմացել է միայն մի քանի ընկեր»: Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Լուզիեն ընդգծել է, որ շաբաթաթերթում շարունակել է աշխատել՝ ելնելով մյուս աշխատակիցների հետ համերաշխությունից.
«Թերթի յուրաքանչյուր համարի թողարկումը կտտանք էր ինձ համար, քանի որ մյուսները հեռացել են (նկատի ունի հունվարյան հարձակման ժամանակ թերթի զոհված աշխատակիցներին)»: Ռենալդ Լուզիեն պաշտոնապես իր զբաղեցրած պաշտոնը լքելու է սեպտեմբերին: