Վրաստանի անդամակցության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պասսիվ չէ. Վերշբոու

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Վրաստանի անդամակցության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պասսիվ չէ, սակայն դրա կոնկրետ ժամկետները հստակեցված չեն.

«Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում պասսիվ թվալ, թեև այսօր ես չեմ կարող հայտնել ժամանակային որևէ շրջանակ»: 2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ Վրաստանին ու Ուկրաինային խոստացել են, որ ապագայում նրանք դառնալու են ՆԱՏՕ-ի անդամներ:

Օրեր առաջ Անթալիայում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իրենք կողմ են, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը լինի ընդլայնման գագաթաժողով, և որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

Տեսանյութեր

Լրահոս