Բաժիններ՝

ՌԴ Պետդուման հրաժարվել է խորհրդարանական հետաքննություն անցկացնել Նեմցովի սպանության վերաբերյալ

RBC-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման հրաժարվել է խորհրդարանական հետաքննություն անցկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Դմիտրի Գուդկովը, ով Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ուղղված համապատասխան ուղերձի հեղինակն է:

Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ խորհրդարանական հետաքննության առարկան չի կարող հանդիսանալ կատարված հանցանքում կոնկրետ անձանց մեղավորության հաստատումը. «Ռուսերեն թարգմանությամբ ստացվում է, որ դուք կիմանաք միայն այն ճշմարտությունը, որը մեզ կթույլատրեն հայտնել ձեզ»:

Նա հիշեցրել է, որ մայիսի 13-ին Պետդուման հրաժարվել էր նաև նախաձեռնել պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի գործունեության հետաքննումը: Բորիս Նեմցովը Մոսկվայի կենտրոնում սպանվել է փետրվարի 28-ի գիշերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս