Իրանի պաշտպանության նախարարը շտապ ժամանել է Բաղդադ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ «Իսլամական պետության» զինյալները գրավել են Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Անբար նահանգի կենտրոն Ռամադի քաղաքը և հարձակում են սկսել նահանգի երկրորդ խոշոր քաղաք Հադիսեի վրա:

Դեհգհանը հայտարարել է, որ Իրաքում վարելու է մի շարք բանակցություններ: Ընդգծվում է նրա իրաքյան այցի ժամկետի կարևորությունը՝ կապված «Իսլամական պետության» գործողությունների հետ:

Ուշագրավ է, որ այդ այցը տեղի է ունենում Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի կողմից Թեհրան այցելելուց ընդամենը երկու օր անց:

Տեսանյութեր

Լրահոս