Բաժիններ՝

Եմենում ավարտվել է հնգօրյա հրադադարի ժամկետը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենում Սաուդյան Արաբիայի նախաձեռնած հրադադարն ավարտվել է մայիսի 17-ին: Մայիսի 12-ին մեկնարկած հնգօրյա հրադադարը հաստատվել է Եմենի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Չնայած հնգօրյա հրադադարի հաստատմանը՝ երկու կողմն էլ քանիցս խախտել են այն: Սաուդյան Արաբիան այժմ վերսկսելու է «Հույսի վերածնունդ» գործողության անցկացումը և կշարունակի Եմենի շիա ապստամբների դիրքերի զանգվածային ռմբակոծությունները:

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Եմենի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը կոչ է արել երկարաձգել հրադադարի ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031