Բաժիններ՝

Պուտինի վագրերը սովորել են ինքնուրույն որս անել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամուրյան վագրեր Բորյան, Կուզյան ու Իլոնան, որոնց վայրի բնության մեջ բաց է թողել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արդեն հարմարվել են նոր պայմաններին:

Այս մասին հայտարարել է Ամուրի որսորդ վարչությունը: Մոտ երկու տարի առաջ թուլացած վիճակում հայտնաբերված և վերականգնողական կենտրոնում մեծացած այդ վագրերն այժմ ապրում են Մերձամուրի տարածքում: Պուտինը նրանց ազատ է արձակել 2014 թվականի մայիսին:

Վագրերի վրա գտնվող հատուկ վզնոցները թույլ են տալիս արբանյակի միջոցով հետևել կենդանիների տեղաշարժերին: Վագրերից ինքնուրույն որս անելն ամենաուշը սովորել է Բորյան, որին սկզբնական շրջանում վարչության աշխատակիցները հարկադրված են եղել սնել մսով:

Այժմ նա որսում է վարազներ ու փորսուղներ, իսկ 2014 թվականի օգոստոսի վերջին նրա զոհն է դարձել եռամյա արջը: Հայտնի է նաև, որ Պուտինի վագրերի կերակրացանկում են հայտնվել նաև եղջերուներն ու գայլերը: Պուտինը կանոնավորապես մասնակցում է ամուրյան վագրի փրկության ծրագրին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս