Բաժիններ՝

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դիտարկում է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը՝ կապված նրա հետ, որ Փհենյանը հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի բանաձևերը:

Այս մասին Հարավային Կորեայի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի քաղաքականությունը վկայում է, որ նա չի ցանկանում երկխոսություն վարել իր միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների մշակման խնդրի վերաբերյալ:

Քերիի խոսքերով՝ ԿԺԴՀ-ն անգամ չի մոտեցել այն չափորոշիչներին, որոնց դեպքում կարելի է բանակցություններ սկսել: Քերին որպես օրինակ բերել է Իրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ընդգծելով, որ նույն կերպ կարելի է երկխոսություն հաստատել նաև ԿԺԴՀ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս