Պուտինը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հանդիպել Աբխազիայի նախագահի հետ
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանի ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունները:
Հանդիպման ժամանակ Պուտինը հիշեցրել է, որ Խաջիմբայի հետ հանդիպել է ոչ վաղ անցյալում, Մոսկվայում և այժմ ուրախ է նրան ընդունել Սոչիում: Խաջիմբան իր հերթին հայտարարել է, որ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո արդեն իսկ իրագործվել են դրա մի շարք դրույթներ ու ստորագրվել են փաստաթղթեր:
Խաջիմբան Աբխազիայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին` երկիրը մշտական ուշադրության ներքո պահելու և նրան աջակցելու համար: