«Ազգային շարժումը» ցանկանում է Սաակաշվիլուն վերադարձնել Վրաստան
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պլանավորում է ակցիաներ անցկացնել` պահանջելով Վրաստան վերադարձնել իր առաջնորդ, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:
Կուսակցության պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին հայտարարել է. «Մենք դա անում ենք նրա համար, որպեսզի Սաակաշվիլին վերադառնա Վրաստան: Մենք օգտագործում ենք հնարավոր բոլոր օրինական ճանապարհները:
Սյդպիսի իրավիճակում բողոքի ակցիաներ անցկացնելը սովորական երևույթ է: Մենք անպայմանորեն ակցիաներ ենք սկսելու: Վրաստանը լուրջ ճգնաժամի մեջ է: Կա միայն երկու ուժ: Մեկը կառավարական կլանն է, որը ղեկավարում է Իվանիշվիլին, և որը օգտվում է կառավարական լծակներից:
Երկրորդը «Ազգային շարժումն» է: Ժողովուրդն իր ընտրությունը կկատարի այդ երկու ուրժերի միջև: Որևէ մեկը չի գնա փորձարկման` ընտրելով երրորդ ուժը»: Պատգամավորը, սակայն, չի բացառել, որ Վրաստան վերադառնալու դեպքում Սաակաշվիլին կկալանավորվի: