Բաժիններ՝

Օբաման ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել իր ունեցվածքի ու եկամուտների մասին

Սպիտակ տան պաշտոնական կայքի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու նրա ընտանիքի ֆինանսական կարողությունը գնահատվում է 1.9-6.9 միլիոն դոլար: Այս մասին նշված է Օբամայի ներկայացրած տարեկան հաշվետվությունում:

Սպիտակ տունը երեկ հրապարակել է 2014 թվականի արդյունքների մասին 9 էջանոց ֆինանսական հաշվետվությունը: Նախագահն ու նրա ընտանիքը հաշվետվությունում հայտնում են իրենց մոտավոր ֆինանսական դրությունը` հենված սեփական գնահատականների ու հաշվարկների վրա:

 

ԱՄՆ նախագահի ունեցվածքի մեծ մասը ներդրված է ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսերում` 1-5 միլիոն դոլար: JP Morgan Chase բանկում նախագահական հաշվեհամարների վրա գտնվում է 50.000-100.000 դոլար, իսկ Northern Trust բանկում` մինչև 15.000 դոլար:

Բարաք և Միշել Օբամաները նաև 100.000-250.000 դոլար են կուտակել Vanguard կենսաթոշակային հիմնադրամում: 2014 թվականին Օբամա ամուսինների եկամուտը կազմել է 477.383 դոլար, ինչը 3715 դոլարով ավելի պակաս է մեկ տարի առաջվա համեմատ:

Նախագահն ու առաջին տիկինը վճարել են 93.000 դոլարի եկամտահարկ: ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 400.000 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս