ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նիստում քննարկվելու է Վրաստանի ու Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության հարցը
                                    Грузия Online-ի փոխանցմամբ` մայիսի 20-21-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերը դիտարկելու են նաև Վրաստանի ու Ուկրաինայի հետ համագործակցության հարցը:
Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը. «Ռազմական հանձնաժողովի գեներալ Կնուդ Բարտելսը ղեկավարելու է երկօրյա նիստը:
ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերը քննարկելու են պատրաստվածության բարձրացումը, «Վճռական աջակցություն» առաքելությունը (Աֆղանստանում), գործընկերների հետ փոխգործակցության նախաձեռնությունը, Կոսովոյի համար ուժերը, Վրաստանի ու Ուկրաինայի հետ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև ռազմավարական նշանակության ռազմական հարցեր»:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ օրակարգի գլխավոր թեման լինելու է Վրաստանում ու Ուկրաինայում տիրող դրությունը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    