Ուկրաինայի խնդիրն այն է, որ պաշտոնյան կարծում է, թե աշխատելու է հավերժ. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու կարելի է իրականացնել միայն հասարակության ճնշման օգնությամբ.
«Կարծում եմ, որ փոփոխությունները հնարավոր են միայն հասարակական ճնշման ճանապարհով, քանի որ վերնախավի մոտ չեմ տեսնում քաղաքական կամք: Նախևառաջ ուկրաինական իշխանությունների կառուցվածքն ինքնին թույլ չի տալիս անգամ քաղաքական կամքի առկայության դեպքում արագորեն իրագործել դա:
Խնդիրն այն է, որ պաշտոնյան կարծում է, թե աշխատելու է հավերժ` չնայած Մայդան միջոցով իրականացված իշխանափոխությանը: Երկրորդ այն է, որ բյուրոկրատն իր գործառույթը չի տեսնում քաղաքացիներին ծառայելու մեջ: Դա նույնպես մտածելակերպի հարց է, թե ինչպես ես դու վերաբերվում քո ժողովրդին, թե ինչպես ես կատարում քո աշխատանքը:
Վրաստանում պաշտոնյան, ով չի ժպտացել, արագորեն հեռացվել է»: Սաակաշվիլին հավելել է, որ ներկայումս ժամանակը չէ սեփական անձի մասին մտածելը, որովհետև եթե չստացվի Ուկրաինայում, ապա դրանից կտուժեն բոլորը: