Ռիգայի գագաթաժողովի նպատակն Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին աջակցելն է. Ռինկևիչս

Грузия Online-ի փոխանցմամբ` մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի նպատակն է Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին աջակցելը:

Այս մասին ԵՄ-ի ու Վիշեգրադյան խմբի երկրների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսը.

«Կարծում եմ, որ ներկայումս, երբ մենք մոտենում ենք Ռիգայի գագաթաժողովին, մեկ շաբաթ է մնացել դրան, պետք է ընդգծել, որ մենք բոլորս կիսում ենք այն կարծիքը, որ գագաթաժողովը պետք է ևս մեկ անգամ հաստատի նպատակը.

կառուցել բարգավաճ, անվտանգ ու կայուն արևելյան գործընկերություն, աջակցել բարեփոխումներին, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներին` Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031