Բաժիններ՝

77 տարեկանում մահացել է ամենաշատ դաջվածքներն ունեցող կին թոշակառուն

The Daily Mirror-ի փոխանցմամբ` աշխարհի մասշտաբով ամենաշատ դաջվածքներն ունեցող բրիտանացի թոշակառու Իզոբել Ուորլին մահացել է 77 տարեկանում: Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված Ուորլիի մահվան պատճառ է դարձել Ալցհեյմերի հիվանդությունը:

Պարբերականն ընդգծում է, որ Ուորլին եղել է «դաջվածքի աշխարհի լեգենդ»: Ընդհանուր առմամբ նրա մարմնի վրա եղել է 200 դաջվածք, որոնք ծածկել են կնոջ մարմնի մակերևույթի 93 տոկոսը: Առաջին դաջվածքը նա արել է 49 տարեկանում:

Իզոբելն իր կյանքի ընթացքում տատու սրահներում ընդհանուր առմամբ անցկացրել է 500 ժամ: Իր հարցազրույցներից մեկում Ուորլին պատմել էր, որ ի սկզբանե ցանկացել է անել միայն մեկ դաջվածք` թռչնակ, սակայն դրանից հետո պարզապես սիրահարվել է նրա վրա և սկսել է կախվածություն ձեռք բերել դաջվածքներից:

Նա իր ամենասիրելի դաջվածք էր համարում որովայնի շրջանում 7 վագրի պատկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031