Ուկրաինան հրաժարվել է «Հայրենական Մեծ պատերազմ» արտահայտությունից
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «1939-1945 թվականներին տեղի ունեցած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակի հավերժացման մասին» օրենքը:
Դրա համաձայն` «Հայրենական Մեծ պատերազմ» հասկացությունը փոխարինվում է «Երկրորդ համաշխարհային պատերազմ» տերմինով: Համապատասխան օրենքի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
Օրենքում մայիսի 9-ը որակվում է «Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի օր»: Օրենքի համաձայն` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկածների հիշատակը հարգելիս չեղյալ են հայտարարվել նաև խորհրդային խորհրդանիշների օգտագործումը: