Պենտագոնը Գերմանիային է վերադարձնում Շտուտգարտում իր բազան
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը դադարեցնում է գերմանական Շտուտգարտում իր ռազմաբազայի աշխատանքները: Այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում: Բազան Գերմանիայի իշխանություններին կվերադարձվի 2015 թվականին:
Շտուտգարտում ամերիկյան բազայի առկայությունը համարվել է ավելորդ` ամերիկյան զինված ուժերի կարիքների տեսանկյունից: Շտուտգարտի կենտրոնում տեղակայված բազայում գտնվում են կապի ստորաբաժանումներ ու պահապան կառույցներ:
Պենտագոնն ընդգծել է, որ բազայի վերադարձը բացասաբար չի անդրադառնա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Գերմանիայի վրա: