Քլինթոնները հանրային ելույթներից վաստակել են ավելի քան 25 միլիոն դոլար
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն ու նրա կին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2014 թվականի սկզբից հանրային ելույթներից վաստակել են ավելի քան 25 դոլար:
Այս մասին նշված է նրանց ֆինանսական հռչակագրի մեջ: Բացի այդ, Հիլարի Քլինթոնը «Բարդ որոշումներ» գիրքը հեղինակելուց ստացել է 5 միլիոն դոլար, որը տպագրվել է նախորդ տարվա հունիսին: Այն բանից հետո, ինչ Հիլարի Քլինթոնը թողեց իր պաշտոնը, նրա հոնորարները ելույթների համար կազմել են մոտ 300.000 դոլար:
Ապրիլի 12-ին Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է Դեմոկրատական կուսակցությունից մասնակցել նախագահական ընտրություններին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նա կլինի հիանալի նախագահ: