Բաժիններ՝

Կուստուրիցան հայտնել է, թե երբ կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը

Russia Today հեռուստաալիքը հրթիռների հետ մեկտեղ մտնում է ռուսական զինանոցում, և դա դուր չի գալիս ամերիկացի առաջնորդներին: Այդպես կարծում է սերբ հանրահայտ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան:

Նրա կարծիքով` Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել այն բանից հետո, ինչ Պենտագոնը կորոշի ռմբակոծել Russia Today-ը. «Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի, երբ ԱՄՆ-ը վերջապես կհոգնի RT հեռուստաալիքից և կորոշի ռմբակոծել այն: Ի պատասխան` Ռուսաստանը կոչնչացնի CNN-ը:

RT-ը հրթիռների հետ մեկտեղ կարելի է ընդգրկել Ռուսաստանի զինանոցում, քանի որ ծրագրերը հեռարձակում է անգլերենով: Դրանք աշխարհի 200 երկրում նայում է գրեթե 700 միլիոն մարդ»:

Կուստուրիցան վստահ է, որ հեռուստաալիքի հաջողությունը կայանում է նրանում, որ կործանում է Հոլիվուդում ու CNN-ում «լավ և վատ տղաների» մասին կարծրատիպերը.

«Քերիին ու կոնգրեսականներին մտահոգում է այն, որ RT-ն ազդանշաններ է ուղարկում, որ աշխարհը չի հստակեցվում լիբերալ կապիտալիզմի կողմից, որ ԱՄՆ-ն աշխարհը տանում է դեպի քաոս, որ Coca-Cola-ն ավտոմեքենաների համար իդեալական մաքրման միջոց է և մարդու ստամոքսի համար չէ, որ ուկրաինական ճգնաժամում կարելի է գտնել ԿՀՎ-ի մատնահետքերը:

Դրա հետ մեկտեղ CNN-ը փորձում է ապացուցել, որ ԱՄՆ-ի մարտական ինքնաթիռներից ընկնում են հրեշտակներ և ոչ թե ռումբեր: Ժամանակի հետ մեկտեղ RT-ը էլ ավելի ուժեղ կցրի ամերիկյան երազանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս