Բաժիններ՝

Կիմ Չեն Ինը ԿԺԴՀ ՊՆ-ի կառույց է այցելել առանց պաշտպանության նախարարի ուղեկցության

Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է պաշտպանության նախարարության կառույցներից մեկը, որի ժամանակ նրան ուղեկցողների թվում չի գտնվել այդ գերատեսչության ղեկավար Խյոն Յոն Չհոլը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրան մահապատժի են ենթարկել Կիմ Չենի ներկայությամբ հանդիպումներից մեկի ժամանակ նիրհելու համար: Սակայն ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարը նախօրեին անսպասելիորեն հայտնվել է փաստագրական ժամանակագրության կադրերում, ինչը կասկածի տակ է դրել նրան մահապատժի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

Սակայն երբ Կիմ Չեն Ինն այցելել թիվ 810 զորամասին պատկանող ձկնային տնտեսության տարածք, նրան չի ուղեկցել պաշտպանության նախարարը: Այցի ժամկետը հայտնի չէ: Գործակալությունն ընդգծել է, որ նախարարի բացակայությունը դեռ չի նշանակում, թե նրան մահապատժի են ենթարկել, քանի որ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել այդ մասին:

pic_a380c350c1c93c8cde697c09a8498d27

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս