Բաժիններ՝

2060 թվականին ԵՄ-ում ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը լինելու է Մեծ Բրիտանիան

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ 45 տարի անց Մեծ Բրիտանիան բնակչության թվակազմով կարող է զբաղեցնել առաջին տեղը ԵՄ-ի երկրների թվում: Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում:

Դրանում կանխատեսվում է, որ 2060 թվականին Մեծ Բրիտանիայի բնակչությունը կհասնի 80.1 միլիոն մարդու: Ներկայումս Մեծ Բրիտանիայում ապրում է 64.1 միլիոն մարդ: Եվ այնուամենայնիվ, չի բացառվում, որ մինչ այդ Մեծ Բրիտանիան դուրս եկած լինի ԵՄ-ի կազմից:

Ներկա դրությամբ բնակչության թվաքանակով ԵՄ-ի երկրների թվում առաջատարը Գերմանիան է, որի բնակչությունը կազմում է 81.3 միլիոն մարդ: Եվրոպական հանձնաժողովի փորձագետները սակայն կարծում են, որ մինչև 2060 թվականը Գերմանիայի բնակչությունը  կնվազի մինչև 70.8 միլիոն մարդու:

Ֆրանսիայի բնակչությունը ներկայումս կազմում է 65.7 միլիոն մարդ: 2060 թվականին այն կհասնի 75.7 միլիոն մարդու: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 4 տասնամյակի ընթացքում ԵՄ-ի բնակչությունը 503 միլիոնից կհասնի մինչև 523 միլիոնի:

Կաճի նաև ԵՄ-ի երկրներում մարդկանց կյանքի տևողությունը: Ակնկալվում է, որ 45 տարի անց այդ ցուցանիշը կանանց պարագայում կազմելու է միջինը 89.1 տարի (10 տարով ավելի երկար, քան ներկայումս է):

Տղամարդկանց պարագայում կյանքի տևողությունը կազմելու է միջինը 84 տարեկան (ներկայումս այն կազմում է 77.6 տարի): Ընդ որում՝ 65-ից բարձր տարիք ունեցողների մասնաբաժինը կազմելու է 28 տոկոս (ներկայումս այն կազմում է 18 տոկոս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս