Հայտնի է «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերված երիտասարդ տղայի ինքնությունը. shamshyan.com
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ մայիսի 13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կարմջի տակ երիտասարդ տղայի դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա և Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև նույն բաժինների ՊՊԾ գնդի աշխատակիցները:
Կամրջի տակ՝ քարի վրա, ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի դին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը եւ քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Կ. Հ.-ն, ով օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: