Գարնանացանի այս տարվա հերկը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Հանրապետությունում ակտիվորեն շարունակվում են գարնանացան աշխատանքները:

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը, ներկայումս հանրապետության տարածքում գարնանացանի նպատակով կատարված 19008 հեկտար հերկից, ցանքս է իրականացվել շուրջ 7902 հեկտարի վրա, որից 179,2 հեկտարը՝ կազմում է ցորենի, 1109 հա-ը`գարու և 2422 հա-ը` հաճարի ցանքատարածությունները:

Ընթացքի մեջ են նաև եգիպտացորենի ցանքսի աշխատանքները որի շրջանակներում արդեն կատարվել է 1969 հա ցանքս:

Խոսելով անասնակերի և անասնաբուծության զարգացման ԼՂՀ կառավարության կողմից մշակված ծրագրի շրջանակներում, անասնակեր հանդիսացող մշակաբույսերի ցանքսից` Վ. Ավետիսյանը նշեց, որ շուրջ 115 հա-ի վրա առվույտի և 715 հա-ի վրա կորնգանի մաքուր ցանքս է կատարվել: Ներկրվել և անհատույց հողօգտագործողներին է տրամադրվել 117,7 տոննա կորնգանի սերմացու՝ 1 հա-ի դիմաց՝ 100 կիլոգրամի չափով:

«Այս ընթացքում ակտիվ պայքար է տարվել մոլախոտերի և վնասատուների դեմ»,- ասաց ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետը` հավելելով, որ ընդհանուր առմամբ այն ընդգրկել է հա ցանքատարածություն: Վ. Ավետիսյանը նշեց նաև, որ այսօրվա դրությամբ մոտ 414 հա-ի վրա կատարվել է բանջարաբոստանային մշակաբույսերի, իսկ 549,6 հա-ի վրա` կարտոֆիլի ցանքս:

Կատարվել նաև արևածաղկի ցանքս՝ 169,6 հա-ի չափով: Համեմատություն անցկացնելով անցած տարվա նույն ժամանակահատվածի գարնանացանի ցուցանիշների հետ Վ. Ավետիսյանը նշեց, որ անցած տարի կատարվել էր 17352 հեկտար հերկ, որից համապատասխան ժամանակահատվածում գարնանացան էր իրականացվել 12453 հա-ի վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս