Իլհամ Ալիևը որոշել է այնուամենայնիվ մասնակցել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահը որոշել է ամեն դեպքում մեկնել Ռիգա, ուր և մասնակցելու է մայիսի 21-22-ին կայանալիք ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին:

Այդ միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ու Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Ինչ վերաբերվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ապա նա որոշել է չմեկնել Ռիգա: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ բացասաբար է վերաբերվում Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին և կարծում է, որ այդ միջոցառումն ունի հակառուսական ուղղվածություն:

Տեսանյութեր

Լրահոս