Օբաման փորձում է «գնել» Պարսից ծոցի արաբական երկրների համակրանքը. Մաքքեյն
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը ձգտում է «գնել» Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամներին:
Նրա կարծիքով՝ Սպիտակ տունն այդ կերպ ձգտում է ստանալ այդ երկրների աջակցությունը՝ կապված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի հետ. «Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հակված է կաշառակերության յուրաքանչյուր ձևի:
Հազիվ թե, նրանց հաջողվի հասնել հաջողության այդ գործում, քանի որ Պարսից ծոցի երկրներն Իրանի հետ համաձայնագիրը գնահատում են որպես սպառնալիք»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Օբաման այդ գագաթաժողովի շեմին առանձին հանդիպում է ունենալու Սաուդյան Արաբիայի արքայազներ Մուհամմեդ իբն Նայեֆի ու Մուհամեդ իբն Սալմանի հետ:
Օբաման սկզբում պատրաստվել էր բանակցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հետ, սակայն վերջինս հրաժարվել է մեկնել ԱՄՆ: