Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախարարին՝ Կիմ Չենի Ինի ներկայությամբ նիրհելու համար. մամուլ

Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախարար Խյոն Յոն Չհոլին: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին սպանել են զենիթային հրանոթից արձակած կրակոցով, ինչը տեղի է ունեցել ապրիլի վերջին:

Նրան մահվան են դատապարտել այն բանից հետո, ինչ նա նիրհել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ ռազմական միջոցառումներից մեկի ժամանակ:

Փհենյանում նման պահվածքը որակել որպես անհարգալից վերաբերմունք պետության ղեկավարի հանդեպ և պաշտպանության նախարարին մեղադրել են պետական դավաճանության մեջ: Մահապատժի մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031