Բաժիններ՝

Բիլլ Քլինթոնը հուսով է վերադառնալ Սպիտակ տուն

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը հույս է հայտնել, որ կվերադառնա Սպիտակ տուն, ինչը տեղի կունենա այն դեպքում, եթե նրա կին Հիլարի Քլինթոնը հաղթի 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններում:

Քլինթոնը մանրամասնել է, որ Հիլարին նախ պետք է հաղթանակ տանի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում, ապա նաև՝ հիմնական ընտրություններում: 1993-2001 թվականներին ԱՄՆ-ի նախագահ հանդիսացած Բիլլ Քլինթոնն ընդգծել է, որ իր կնոջ հաղթանակի դեպքում Սպիտակ տուն վերադառնալու հնարավորությունները հավասար կլինեն 100 տոկոսի:

Նա վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում Հիլարիի հաղթանակը դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի վրա: Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է ապրիլի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031