Չավուշօղլուն դատապարտել է Վրաստանի ու Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի ու Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողություններն անկարելի է գնահատել օրինաչափ.

«Չնայած Բեռլինյան պատի անկմանը՝ գիտակցության մեջ այնուամենայնիվ մնաց «պատը»: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ը չպետք է Ուկրաինային հարկադրեն՝ ընտրություն կատարելու համար իրենց միջև»:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական երկխոսության ճանապարհով: Նա հավելել է, որ անհնար է արդարացնել Ռուսաստանի գործողությունները հետխորհրդային տիրույթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031