Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են առևտրային կապերը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այսօր հանդիպել է երկրում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները:

Ալի Բաբաջանը Բաքու է ժամանել G-20-ի խմբերից հանդիսացող B-20-ի (Biznes-20) շրջանակներում անցկացվող գործարար աշխարհի տարածաշրջանային նիստին մասնակցելու համար: Ներկայումս G-20-ում նախագահում է Թուրքիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս