Բաժիններ՝

Օբաման հեռախոսազրույց է ունցել ԱՄՆ մեկնելուց հրաժարված Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների առաջնորդների գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ:

Գագաթաժողովը պետք է տեղի ունենա այս շաբաթվա վերջին, Քեմփ-Դևիդում: Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են ՀՀՊ-ի համակարգերի միավորման խնդիրները, համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելը, ահաբեկչության դեմ համատեղ պայքար մղելու հարցերը:

Բացի այդ, առաջնորդները մտադիր են քննարկել կիբեր ցանցահենների հարձակումներից երկրների պաշտպանության հարցը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը չի մեկնելու ԱՄՆ՝ Օբամայի հետ հանդիպելու համար:

Ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան այդ կերպ ԱՄՆ-ին զգացնել է իր տալիս իր դժգոհությունը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերի հետ: Բահրեյնի թագավորը նույնպես հրաժարվել է մեկնել ԱՄՆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս