Բաժիններ՝

Դոնեցկի օդանավակայանն ազատագրվելու և վերականգնվելու է. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնեցկի օդանավակայանն ազատագրվելու և վերականգնվելու է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Պորոշենկոն այդ հայտարարությունն արել է «Օդանավակայան» վավերագրական ֆիլմի նորամուտի ժամանակ, որից առաջ շփվել է զինվորների հետ, որոնք մասնակցել են Դոնեցկի միջազգային օդանավակայանի պաշտպանությանը.

«Ես չեմ կասկածում, որ մենք կազատագրենք օդանավակայանը, որովհետև դա մեր տարածքն է: Եվ մենք կվերականգնենք օդանավակայանը»: Ավելի վաղ լրատվամիջոցը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը վկայել է, որ Մինսկյան հուշագիրը Դոնեցկի օդանավակայանը հանձնել է ԴԺՀ-ի զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031