Վրաստանը հեռանկարային է համարում «Արևելյան գործընկերության» երկրների միջև փոխգործակցությունը. Մարգվելաշվիլի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը հեռանկարային է համարում «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների միջև փոխգործակցությունը, որոնց մի մասն ընտրել է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղին, իսկ մյուս մասը մտել է Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ:

Այս մասին Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. «Մենք ավելի շուտ տեսնում ենք համագործակցության համար հնարավորություններ, քան՝ արգելքներ ու հակամարտություն»:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի համար վրացական կողմն ակնկալում է այն բանի քննարկում, թե ինչպես են կառուցվելու երկու տնտեսական բլոկների միջև հարաբերությունները, որոնք բաժանել են «Արևելյան գործընկերության» 6 երկրներին:

Տեսանյութեր

Լրահոս