Վիեննայում մեկնարկում է Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային հերթական փուլը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային հերթական փուլն այսօր մեկնարկում է Վիեննայում, ուր հանդիպելու են ԵՄ-ի ու Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Հելգա Շմիդտը և Աբբաս Արաղչին:
Դա հաստատել է բանակցային գործընթացին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ կշարունակվեն համապարփակ համաձայնագրի տեքստի վրա տարվող կոնկրետ աշխատանքները:
Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել է մայիսի սկզբին, Նյու Յորքում: Դրա ժամանակ կողմերը հայտարարել են, որ սկսել են համաձայնագրի վերջնական տեքստի վրա աշխատանքները: Իրանն ու «Վեցյնակը» պլանավորել են այդ աշխատանքներն ավարտել մինչև հունիսի 30-ը: