Թուրքիան նոտա է հղել Լիբիային

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Լիբիային՝ կապված այդ երկրի տարածքից թուրքական բեռնանավի գնդակոծության հետ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ իրենք դիվանագիտորեն են արձագանքել դրան և իրենց բողոքն են հայտնել ինչպես Անկարայում Լիբիայի դեսպանին, այնպես էլ՝ Ստամբուլում Լիբիայի գլխավոր հյուպատոսին:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան դատապարտում է Թոբրուքի մոտ իր Tuna-1 բեռնանավի վրա կատարված հարձակումը և լիբիական կողմին կոչ է անում գտնել ու պատժել մեղավորներին:

Ցամաքային ու օդային հարձակման հետևանքով թուրքական բեռնանավում զոհվել է նավապետի օգնականը, անձնակազմի մի շարք անդամներ էլ վիրավորվել են:

Տեսանյութեր

Լրահոս