Բաժիններ՝

Ժան Մարի Լե Պենը հայտարարել է քաղաքական նոր շարժման ստեղծման մասին

FranceTVinfo հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի Լե Պենը հայտարարել է քաղաքական նոր շարժման ստեղծման մասին: 86-ամյա քաղաքական գործիչը պարզաբանել է, որ չի պատրաստվում ստեղծել ևս մեկ կուսակցություն՝ ընդգծելով, որ շարժումը չի մրցակցելու «Ազգային ճակատի» հետ:

Եվ այնուամենայնիվ, նա մտադիր է միավորել «Ազգային ճակատի» ընթացիկ կուրսից դժգոհներին՝ հուսալով այդ կերպ վերականգնել «Ազգային ճակատի» քաղաքական գիծը: «Ազգային ճակատը» մայիսի 4-ին դադարեցրել է Ժան Մարի Լե Պենի անդամությունն իր շարքերում մինչև առաջիկա կուսակցական ժողով:

Այն տեղի է ունենալու առաջիկա ամիսներին, դրա ժամանակ բարձրացվելու է Ժան Մարի Լե Պենին կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնից զրկելու հարցը: Դա կապված է ապրիլի 2-ին ռադիոյով նրա արած այն հայտարարության հետ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կիրառած գազախցիկները եղել են մանրուք:

Իսկ մայիսի 5-ին Ժան Մարի Լե Պենը Europe-1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ չի ցանկանում, որ իր դուստր Մարին Լե Պենը հաղթի 2017 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում:

Ժան Մարի Լե Պենը ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը ստեղծել է 1972 թվականին և մինչև 2011 թվականը հանդիսացել է նրա անփոփոխ ղեկավարը: Դրանից հետո կուսակցությունը գլխավորել է նրա դուստրը՝ Մարին Լե Պենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս