Բաժիններ՝

Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը երեկ հաստատել է այն զեկույցը, որում կոչ է արվում վերանայել ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները:

Զեկույցը բազային փաստաթուղթ է Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձև ընդունելու համար: Փաստաթուղթը մասնավորապես ԵՄ-ին կոչ է անում հակազդել ԵՄ-ի ու նրա գործընկերների նկատմամբ Ռուսաստանի վարած ագրեսիվ ու բաժանարար քաղաքականությանը:

Հանձնաժողովը Բրյուսելին կոչ է արել դադարել Ռուսաստանը ռազմավարական գործընկեր համարելուց, քանի որ Մոսկվան փորձում է փոխել գործող աշխարհակարգը և հանդես գալ որպես միջազգային դեմոկրատական ընկերակցության մրցակից:

Եվրոպացի պատգամավորները գործընկերության վերականգնման համար որպես նախապայման են առաջ քաշել Ռուսաստանի կողմից մինսկյան համաձայնագրերի ամբողջական կատարումն ու Ղրիմն Ուկրաինային վերադարձնելը:

Հանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ է արել նաև հրաժարվել պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից և վերլուծության ենթարկել Ռուսաստանի հետ ստորագրված երկկողմ բոլոր համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս