Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է դառնալ ԵՄ-ի անդամ. Միլոշ Զեման

Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանը 20 տարի անց կարող է դառնալ ԵՄ-ի անդամ. «Միգուցե Ռուսաստանը դառնա ԵՄ-ի անդամ: Չէ՞ որ մեր տնտեսությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց:

Ռուսաստանը կարիք ունի ժամանակակից տեխնոլոգիաների, իսկ ԵՄ-ը կարիք ունի էներգետիկ ռեսուրսների»: Զեմանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանում գոյություն ունի ժողովրդավարություն, քանի որ անցկացվում են ազատ ընտրություններ, գոյություն ունի ընդդիմություն, ինչպես նաև շրջաններում առկա է ապակենտրոնացում ու ինքնակառավարում:

Չեխիայի նախագահը վերստին չի բացառել, որ կարող են վերացվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդգծելով, որ դրան նպաստում է Ուկրաինայում տիրող կայուն իրավիճակը: Զեմանի կարծիքով՝ սահմանափակումներն ամբողջովին կարող են հանվել մինչև 2015 թվականի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս