Բաժիններ՝

Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 24-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահական ընտրություններում «Իրավունք ու արդարություն» միավորման ներկայացուցիչ Անջեյ Դուդան հավաքել է քվեների 34.76 տոկոսը:

Իսկ նրա գլխավր մրցակից, «Քաղաքացիական հարթակ» կուսակցության ներկայացուցիչ, երկրի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ստացել է քվեների 33.77 տոկոսը: Այդ մասին են վկայել մայիսի 12-ին Լեհաստանի ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալները:

Ընտրությունների արդյունքներով հենց այդ երկու թեկնածուներն են դուրս եկել երկրորդ փուլ, որը նշանակված է մայիսի 24-ին: Երրորդ տեղում անկուսակցական, ռոք երաժիշտ Պավել Կուկիզն է՝ 20.8 տոկոս:

Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մայիսի 10-ին: Ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 49.4 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս