
Սաուդյան Արաբիան ռազմավարական մեծ սխալ է գործել. Հասան Ռոուհանի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դատապարտել է Եմենի վրա հարևան Սաուդյան Արաբիայի ձեռնարկած անխիղճ հարձակումը:
Ռոուհանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը, որը ոչինչ չգիտի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մասին և մշտապես ամեն ինչ անում է դոլարի օգնությամբ, այս անգամ ընտրել է ռումբերը` ի ցույց դնելու համար իր իշխանությունը.
«Դա ռազմավարական սխալ է: Էր-Ռիյադը թույլ է տվել ռազմավարական մեծ սխալ` ռազմական կամպանիա գործարկելով Եմենում: Ըստ էության` դա անգամ պատերազմ էլ չէ, հարևան երկրի վրա անխիղճ հարձակում է:
Սաուդյան Արաբիան փոխանակ զարգացման հարցում օգներ այդ աղքատ երկրին, ռմբակոծում է Եմենի աղքատ ժողովրդին: Եմենում ստեղծվել է աղետալի հումանիտար իրավիճակ, ինչը պատմական փորձություն է համայն աշխարհի համար»: