
Ռիգայում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում կարող է քննարկվել ԼՂ-ի հարցը. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանն ու Ադրբեջանը կարող են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը. «ԼՂ-ի շուրջ գոյություն ունի այսպես կոչված մինսկյան գործընթաց, որում համանախագահում է մեր երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:
Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, երկու երկրների արտգործնախարարների հանդիպումներ: Ռիգայում կանցկացվի նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից մեկն է, որին չի մասնակցում ԵՄ-ը»:
Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ձևաչափը չի ենթարկվում փոփոխությունների. «Մենք կատարելապես վստահ ենք ֆրանսիացի, ամերիկացի ու ռուս գործընկերների ջանքերի վրա: Սակայն դժբախտաբար դա շատ բարդ հարց է»: