Բաժիններ՝

Խոզը դարձել է ամերիկյան Ֆլինտ քաղաքի քաղաքապետի թեկնածու

CBS Detroit-ի փոխանցմամբ` ԱՄՆ Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում քաղաքապետի թեկնածու է դարձել Գիգլ մականվամբ խոզը: Կենդանին քաղաքապետի հավակնորդների ցուցակում է հայտնվել տեղի փաստաբան Մայքլ Յունինգի ջանքերով:

Տղամարդը որոշել է խոզի թեկնածությունն առաջադրել այն բանից հետո, ինչ նախընտրական մրցավազքին իրենց մասնակցության մասին հայտարարել են երկու նախկին օրինախախտներ: Նրանցից մեկը դատապարտված է եղել սպանության համար, իսկ երկրորդը` անսթափ վիճակում ավտոմեքենայի ղեկին գտնվելու համար:

Յունինգը հայտարարել է, որ իր կարծիքով` եթե սպանության համար դատապարտվածն ընտրվի քաղաքապետ, ապա դա կարելի է որակել որպես Ֆլինտի մասին բավական վատ ազդանշան: Նա ընդգծել է, որ Գիգլը խելացի ու  նուրբ կենդանի է, ինչը չի կարելի ասել երկու թեկնածուների մասին:

Facebook սոցցանցում քաղաքապետի թեկնածու Գիգլզի էջը ստեղծման օրվանը հաջորդած մի քանի օրում ունի ավելի քան 1500 հետևող: Քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի նոյեմբերի 3-ին:

Նոր քաղաքապետը կփոխարինի Դեյն Վոլինգին, ով Դեթրոյթից 100 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած քաղաքը ղեկավարում է 2009 թվականից:

pic_d2b90d215f2cb2c1ca87dcbf0e938637

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս