Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները կարող են վերացվել մինչև տարեվերջ. Միլոշ Զեման
Коммерсантъ FM-ին տված հարցազրույցի ժամանակ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ արևմտյան երկրները կարող են Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները չեղյալ հայտարարել մինչև 2015 թվականի ավարտը.
«Ես անգամ կհավելեի, որ պատժամիջոցները կարող են վերացվել ամբողջովին: ԵՄ-ի Խորհուրդն այդ հարցը քննարկելու է հունիսի կեսին կամ հուլիսի սկզբին»: Նա ընդգծել է, որ ներկայումս Դոնբասում տիրող իրավիճակը գոհացուցիչ է` չնայած նրան, որ գրանցվում են նաև տեղական նշանակության բախումներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ողջ ծավալով Եվրոպայի և մասնավորապես Չեխիայի հետ հարաբերությունների վերականգնմանը:
Պուտինն ափսոսանքով նկատել էր, որ նվազել է Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության ծավալը և անհրաժեշտ էր համարել իրավիճակը շտկելը: