Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքը յուրացումների համար դատապարտվել է եռամյա ազատազրկման

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է եռամյա ազատազրկման` օտար ունեցվածքը յուրացնելու համար:

Նրա որդիներ Ալյան ու Գամալը նույն քրեական գործի շրջանակներում ստացել են նույնպիսի պատիժներ: Նրանց մեղավոր են ճանաչել գանձարանից 100.000 ֆունտ (մոտ 13.000 դոլար) յուրացնելու մեջ: Այդ գումարները ծախսվել են նախագահական նստավայրերի վերականգնման վրա:

Ընթացիկ տարվա մայիսին ընտանիքի բոլոր երեք անդամները արդեն իսկ դատապարտվել են եռամյա ազատազրկման նույն մեղադրանքներով, սակայն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել այդ որոշումը և գործն ուղարկել էր վերանայման:

2014 թվականի նոյեմբերին դատարանը Մուբարաքի ու նրա որդիներիի վրայից հանեց 2011 թվականին Կահիրեում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների սպանությանը մասնակցություն ունենալու մասին մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս