Բաժիններ՝

Եմենում հնգօրյա հրադադարը կմեկնարկի մայիսի 12-ին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եմենի պաշտոնական իշխանությունների հակառակորդները հայտարարել են, որ ընդունում են հնգօրյա հրադադարի մասին Սաուդյան Արաբիայի առաջարկը:

Համապատասխան հայտարարությունն այսօր արել է շիա ապստամբների դեմ պատերազմող եմենյան բանակի ներկայացուցիչը: Ակնկալվում է, որ հրադադարը մեկնարկելու է մայիսի 12-ին Գրինվիչի ժամանակով ժամը 20.00-ին:

Եմենի շիա ապստամբները հայտարարել են, որ դրականորեն են վերաբերվում է Եմենի ժողովրդի տառապանքների դադարեցմանն ուղղված ջանքերին: Նրանք կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո սկսել քաղաքական երկխոսություն:

Արաբական երկրների դաշինքն այսօր առավոտյան հարված է հասցրել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի տանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս