Բաժիններ՝

Հաղթանակի 70-ամյակը կարող է լինել մեր կյանքի ամենագլխավոր տոնը. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է նրանից, թե ինչպես է երկրում անցկացվել Հաղթանակի 70-ամյակի տոնումը: Պուտինն այդ մասին հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Պուտինը չի բացառել, որ դա կարող է լինել իրենց կյանքի ամենագլխավոր տոնը. «Ինձ ուրախացնում է այն, որ աշխարհում նշում են նացիզմի դեմ հաղթանակի օրը և որտեղ էլ որ մարդիկ անում են դա, եթե դա անում են անկեղծ, ապա դա արդեն իսկ լավ է: Ամենակարևորն այն է, որ մարդիկ հասկանանան, որ նացիզմի դեմ պատերազմը շատ կարևոր էր»:

Պուտինն ընդգծել է, որ Կրեմլում տոնական ընդունելության ժամանակ շփվել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վետերանների հետ, որոնցից լսել է ջերմ խոսքեր: Պուտինն ընդգծել է, որ հիասթափված չէ եվրոպացի մի շարք առաջնորդների բացակայության կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս