«Հենց մենք պառակտվում ենք՝ կորուստներ ենք ունենում». Արմեն Ռուստամյան
«Եռատոնը մեծ խորհուրդ ունի և լավ է, որ մենք գոնե ունենք մի ամիս, որ մեզ համար հաղթանակների ամիս է խորհրդանշում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղկավար Արմեն Ռուստամյանը:
Սակայն, ըստ նրա, Մայիսի 9-ի հաղթանակների խորհուրդը պետք է նաև ամբողջությամբ ընկալվի մեր ժողովրդի կողմից, որ մենք այդ հաղթանակներին հասել ենք մի կարևոր պայման ապահովելով՝ միասնականությամբ. «Հենց մենք պառակտվում ենք՝ կորուստներ ենք ունենում, հենց միավորվում ենք՝ ձեռք ենք բերում հաղթանակներ և վերականգնում ենք նաև այն կորուստները, որ ունեցել ենք: Եռատոնի հիմնական գաղափարը հենց այդ է և պատմությունն է դա ցույց տվել: Նոր սերունդը պարտավոր է դա հասկանալ, ընկալել ու առաջնորդվել այդ Եռատոնի խորհրդով: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում դա կամրապնդվի, մանավանդ, որ հիմա մենք խնդիր ունենք մեր ձեռք բերածը պահելու: Սահմանների վրա անհանգիստ է, լարվածություն կա: Այսինքն՝ մի կողմից նշում ենք հաղթանակները, բայց մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ անենք, որ այդ հաղթանակները պահպանենք»: