«Սեյրան Օհանյանը ճիշտ է ասել». Ժիրայր Սէֆիլյան
«Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը։ Ինձ միշտ հետաքրքրել է ժողովրդի կարծիքը»,- լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ երեկ գեներալները փորձեցին նսեմացնել Ձեր դերը Շուշիի ազատագրման պայքարում, ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը։
Նա հորդորեց գնալ Արցախ և այնտեղ հարցնել Շուշիի ազատագրման պայքայրի մասին, և այնտեղ բոլորը լավ կպատմեն։ Լրագրողի դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանն ասաց, որ դուք եղել եք 77-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը և ոչ թե առանձնակի գումարտակի, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ Սեյրան Օհանյանը ճիշտ է ասել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ ասել էր. «Ես առանձնակի գումարտակ հաստիք չգիտեմ: Ես Պաշտպանության նախարարության փոխնախարար եմ եղել, կորպուսի հրամանատար եմ եղել, բրիգադի հրամանատար եմ եղել, գումարտակի, շարքային զինվոր. առանձնակի գումարակ հաստիք չգիտեմ»: Նրա խոսքով, ինքը Ժիրայր Սէֆիլյանին գիտի որպես հայ մարդու և ազատամարտիկի: