Պատժամիջոցների պատճառով հեռացած նավթային ընկերությունները վերադառնում են Իրան

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` պատժամիջոցների պատճառով Իրանի նավթային արդյունաբերությունից հեռացած ընկերությունների մոտ 90 տոկոսը հավանաբար կվերսկսեն իրենց գործունեությունը երկրում:

Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Իմադ Հոսեյնին: Նրա խոսքերով` իրանական նավթային արդյունաբերությունից հեռացած 583 ընկերության 90 տոկոսը կարող է վերադառնալ ու ստորագրել նոր պայմանագրեր:

Հոսեյնին ընդգծել է, որ նավթարդյունաբերության նախարարն արդեն իսկ անցկացրել է մի շարք նիստեր` քննարկելու համար պատժամիջոցների վերացումից հետո նավթային արդյունաբերության գործունեությունը:

Մայիսի 5-8-ին Իրանում տեղի ունեցած քառօրյա նավթագազային ցուցանահանդեսին մասնակցել են 29 երկրի 600 օտար ընկերություններ ու ավելի քան 1200 իրանական ընկերություններ:

Տեսանյութեր

Լրահոս