Չիլիի հարավային ափերի մոտ սատկել է մոտ 40 կետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Չիլիի հարավային ափերի մոտ սատկել է առնվազն 37 կետ: Այս մասին երեկ հայտնել է Չիլիի ձկնորսության ազգային ծառայությունը, ըստ որի` կետերը նետվել են ափ:
Փորձագետներն ընդգծում են, որ նման երևույթներ նախկինում էլ են գրանցվել Չիլիում: Կետերին հայտնաբերել են օտարազգի գիտնականները, որոնք տվյալ շրջանում զբաղված են եղել հետազոտություն անցկացնելով: Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:
Տեղի գիտնականները կարծում են, որ կետերն ափ են նետվել մի քանի շաբաթ առաջ, սակայն տեղի կլիման թույլ չի տալիս ճշգրիտ սահմանել նրանց մահվան ստույգ ժամկետը: