Բաժիններ՝

Եմենի շիա ապստամբները պատրաստ են հրադադարին

Sputnik գործակալության փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբներն ու կառավարությունը փակ բանակցություններ են վարում հրադադարի մասին: Այս մասին հայտնել է շիա ապստամբներին մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքերով` բանակցությունները տարվում են Օմանի իշխանությունների միջնորդությամբ: Աղբյուրն ընդգծել է, որ Օման է ժամանել Եմենի փոխնախագահ Խալեդ Բախահը:

Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս կողմերը կհամաձայնեցնեն հրադադարի հարցը, ինչն անհրաժեշտ է հումանիտար նպատակներով: ՄԱԿ-ը նույնպես կոչ է արել դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր դառնա հումանիտար օգնության ուղարկումը Եմեն, ուր սուր ձևով զգում են դրա կարիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031