
«Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության երթը մեկնարկել է

Քիչ առաջ «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնությունը Ազատության հրապարակից մեկնարկեց իր երթը ի պաշտպանություն քաղբանտարկյալների։
Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ հենց այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, հավաքվել են Ազատության հրապարակում, քանի որ Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում է ունեցել օրերս կալանավորումից ազատված Ժիրայր Սէֆիլյանը։
Վաղինակ Շուշանյանի խոսքով Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները քաղաքական հալածանքների են ենթարկվել իշխանությունների կողմից։ Ի թիվս Շանթ Հարությունյանի և իր ընկերների, ինչպես նաև «Հիմնադիր խորհրադարանի» անդամների, նախաձեռնությունը տեսնում է քաղբանտարկյալներ։ Նրանք պայքարում են, որպեսզի Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ։ Այժմ նախաձեռնության անդամները ՀՀ դրոշներով, քաղբանտարկյալների նկարները ձեռքներին պարզած երթով շարժվում են Սայաթ Նովա փողոցով: Երթը շարունակվելու է դեպի Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան- Մաշտոց փողոցներով դեպի Ազատության հրապարակ։
Իսկ ժամը 13։00-ին նախաձեռնությունը Մատենադարանից ավտոմեքենաներով և ավտոբուսներով գնալու են տարբր քրեակատարողական հիմնարկներ՝ այդ կառույցների դիմաց անցկացնելու իրենց բողոքի ակցիաները։